27.10.2020|
00:42
Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և եթե ժողովուրդները դասեր չեն քաղում դրանից, նրանք ապրելու համար շատ ավելի մեծ գին են վճարում։ Այսօրվա իրողությունները շատերը նմանեցնում են 1920-ականների իրադարձություններին, Սարդարապատի հերոսամարտին, երբ հայն ու Հայաստանը կանգնած էին կրկին ոչնչանալու, ցեղասպանվելու խնդրի առջև։ Սակայն թուրքի հետ պատերազմի մեջ լինելով էլ, թշնամու քաղաքականությունից էլի դաս չենք քաղում։